ՀԿԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշում կհայտնի ուսումնասիրություններից հետո
Քաղաքական
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը գտնվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ուշադրության կենտրոնում: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Սահմանադրական բարեփոխումերի հարցը մեր ներքաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է, և մենք հիմա ուսումնասիրում ենք հայեցակարգը, որի վերաբերյալ մեր կարծիքը կհայտնենք»,- ընդգծեց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ Հայաստանի կոմկուսի կենտկոմը ստեղծել է մասնագիտական հանձնաժողով, որն ուսումնասիրում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, մասնակցում է քննարկումների և դասախոսությունների: «Ուսումնասիրությունների ավարտից հետո մենք կհայտնենք մեր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- նշեց Տաճատ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ