«Հեշտ չէ լինել «Ռեալի» 10 համարը. Խամեսը դառնում է ֆուտբոլի տերը». Մարադոնա
Սպորտ
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և նշել, որ ֆուտբոլիստը բավականին լավ է հանդես գալիս.
«Խամեսը դառնում է խաղի և ֆուտբոլի տերը: Հեշտ չէ խաղալ «Ռեալի» մարզաշապիկով և լինել 10 համարը: Պետք է հաղթահարել մեծ ճնշումն ու աղմուկը», -Մարադոնայի խոսքը մեջբերում է De Zurda-ն:
Նշենք, որ Խամեսը մասնակցել է Պրիմերայի 22 խաղի, հեղինակել է 9 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ