Կարմիրգյուղում տուն է փլուզվել
Հայաստան
Երեկ երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում. փլուզվել է նույն գյուղի բնակիչ Անդրանիկ Նավոյանի բնակելի տան հետնամասը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարմիրգյուղի գյուղապետարանից, տանն ապրում են մայր ու որդի Սիլվա Ճնգռյանը և Անդրանիկ Նավոյանը: Բարեբախտաբար, փլուզման պահին տանը ոչ ոք չի գտնվել: Փլուզված տունը հողաշեն է' կառուցված անցած դարի քառասնական թվականներին, ունի 87 քառակուսի մետր տարածք:
Մասնագետների նախնական եզրակացությամբ' կառույցի փլուզման հիմնական պատճառներ կարող են լինել ինչպես այս տարվա ապրիլի 6-ին գրանցված երկրաշարժի ցնցումները, այնպես էլ' վերջին օրերին տեղացած թաց ձյունը և առատ անձրևները:
Հրշեջ-փրկարարներն արդեն սահմանազատել են տարածքը: Գեղարքունիքի մարզպետարանի և Կարմիրգյուղի գյուղապետարանի համատեղ հանձնաժողովը ճշգրտում է տնտեսությանը պատճառված վնասի հնարավոր չափերը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից