««Բարսելոնան» ավելի մեծ ճնշում է զգում, քան «Ռեալը»». Ռոբերտո Կարլոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը հայտարարել է, որ թիմը բավականին լավ հնարավորություն ունի երկրի չեմպիոն դառնալու համար:
«Կարծում եմ՝ «Բարսելոնան» մեծ ճնշում է զգում: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է: Իսկ «Բարսելոնայում» որոշ կասկածներ առաջացան «Սևիլիայի» հետ խաղից հետո: Եղել եմ «Ռեալի» մարզաբազայում և խոսել եմ խաղացողների հետ: Բոլորը շատ հանգիստ են և վստահ են իրենց ուժերի վրա, քանի որ մրցաշրջանը հաջող է ընթանում», - Կարլոսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 73 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և առաջատար կատալոնացիներին զիջում է երկու միավորով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ