Վախճանվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը
Գիտություն և Մշակույթ
87 տարեկան հասակում ապրիլի 13-ին Գերմանիայում վախճանվել է գերմանացի գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է DPA գործակալությունը: Գրողը մահացել է Լյուբեկում:
Գյունտեր Գրասը ծնվել է 1927 թվականին Դանցիգում՝ Ազատ քաղաք-պետությունում, որը կազմավորվել էր 1920 թվականի հունվարի 10-ին: Այժմ այդ քաղաքն անվանվում է Գդանսկ և գտնվում է ժամանակակից Լեհաստանի տարածքում:
Գրասի գրչին են պատկանում այնպիսի հռչակավոր վեպեր և պատմվածքներ, ինչպիսիք են «Տեղական անզգայացմամբ», «Կատուն և մուկը», ինչպես նաև ամենահայտնին՝ «Թիթեղե թմբուկը»: Այս փիլիսոփայական այլաբանության էկրանավորումը գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆին 1979 թվականին բերել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ», իսկ հաջորդ տարի՝ «Օսկար» մրցանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)