Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում 

Բոստոնահայերը լիահույս են` Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ողջ աշխարհը կճանաչի այն

Հասարակություն

Բոստոնի հայերը հույս ունեն, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Boston Globe-ը զրուցել է քաղաքի հայ բնակիչների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական իրադարձությանը, որի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 1915 թվականի հայերի ցեղասպանությունն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Սա մեր պահն է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր վերջին իրական ջանքն է, որ մարդիկ ընդունեն և հասկանան տեղի ունեցածը»,- ասել է 75-ամյա Նենսի Քասարջյանը:

Boston Globe-ը հատնում է, որ Ֆրանցիսկոս պապի խոսքերը հուզել են շատերին և ուրախության արցունքներ պարգևել: «Մենք շնորհակալ ենք, որ վերջապես համաշխարհային կարևոր առաջնորդներից մեկը՝ բարձրագույն կրոնական առաջնորդը, ճանաչեց ցեղասպանությունը»,- ասել է Ուոթերթաունի հայկական տարրական դպրոցի տնօրեն Հուռի Բոյամյանը, ում համար Հայոց ցեղասպանութան ճանաչումը անձնական նշանակություն ունի:

Նրա հայրը 5 տարեկան է եղել, երբ թուրքական զորքերը 1915-ին ներխուժել են Գյուրին գյուղը և առևանգել նրանց, իսկ ընտանիքի անդամները մահացել են Սիրիայի անապատի համակենտրոնացման ճամբարներում: Փոքրիկ Բոյամյանին առևանգիչները տարել են թուրքական ճամբար և փորձել թրքացնել: Նա փրկվել է միայն մարդասիրական օգնություն ցույց տվող ամերիկացների շնորհիվ:

«Այս քայլը ցույց է տալիս, որ [Ֆրանցիսկոս պապը] մարդու իրավունքների ջատագով է: Դա մեծ հույս է տալիս մեզ: Մենք հույս ունենք, որ ամբողջ աշխարհը կընդունի սա որպես ցեղասպանություն և այդ կերպ մենք գուցե կարողանանք կանխել ապագա ցեղասպանությունները»,- ասել է Հուռի Բոյամյանը:

Նյու Յորք քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ, սրաբազան Օշական Չոլոյանն իր հերթին նշել է. «Մենք՝ որպես քրիստոնյա, հավատում ենք, որ ճշմարտությունը կազատի մեզ: Սա վերաբերում է նաև մեր կառավարությանը»:

Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Մասաչուսթեսի հանձնախմբի համանախագահ Անտոնի Պարսամյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ եղել է Հռոմում, այդ պահը «ազդեցիկ» է անվանել:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը մատուցում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապի խոսքով՝ մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը ընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են: Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անսահման խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասել է Հռոմի Ֆրանցիկոս պապը:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկո սը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագը նախաձեռնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը․ Լևոն Ազիզյան Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին Լայպցիգում անոմալ շոգի պատճառով տրամվայների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 28-ինՌուսաստանը հայտարարել է առաջխաղացման մասին Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում Ավտովթար Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթԴավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համարՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի և ավիահարվածների մասին Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք Իսրայելն այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից». Վենս Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանինԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ
Ամենադիտված