Ծանրամարտի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է
Սպորտ
Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը:
Յայլյանը երկամարտի 198կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 89կգ արդյունք, հրում վարժությունում՝ 109կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ադրբեջանը ներկայացնող բուլղարուհի Բոյանկա Կոստովան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ