«Հրապարակ». «Արթուր Մեսչյանը մենահամերգ տալ չի կարող»
Հայկական Մամուլ
Ֆեյսբուքում շաբաթներ առաջ մի նախաձեռնություն էր բացվել, որի անդամները խնդրում էին երաժիշտ Արթուր Մեսչյանին, ով խորհրդային տարիներին գրեթե արգելված երգեր էր գրում և կատարում, հանդես գալ մենահամերգով: Գրում է «Հրապարակ»-ը:
Երիտասարդները, որոնց թվում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան և ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում: «Շատ ջերմ ընդունեց, պատմեցինք, թե ինչու ենք ուզում, որ մենահամերգով հանդես գա: Շատ մտերմիկ, ընկերական զրույց ունեցանք: Մեզ համար չերգեց ու մեզ ցավալի լուր ասաց, որ մենահամերգ տալ չի կարող, բայց այս հանդիպումից շատ տպավորված ենք, ու այն մեզ համար մեծ դաս էր»,- պատմեցին մեզ նրանք:
Ի դեպ, Մեսչյանը երիտասարդներին խնդրել է չբարձրաձայնել իրենց հանդիպման մասին, և նրանք մեզ խնդրում էին չգրել, թեև անհասկանալի է, թե ինչու:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ