Մուրատ Յակինը կհեռանա «Սպարտակից»
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ եթե մոսկովյան ակումբի նախաձեռնությամբ Մուրատ Յակինի հետ պայմանագիրը խզվի, այն դեպքում, եթե մարզիչն ակումբում աշխատել է մրցաշրջանի 50%-ից ավելի, ապա «Սպարտակը» մասնագետին կվճարի 3 մլն եվրո:
Ակնկալվում է, որ մարզիչը մրցաշրջանն իր ավարտին կհասցնի, այնուհետև կհեռանա թիմից: Հավանաբար, մոսկովյան ակումբը կգլխավորի ռուս մասնագետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրից հետո, «Սպարտակը» 7-րդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ