Երևանի ավագանի. «Գազպրոմ Արմենիան» Երևանում կրթական համալիր է կառուցելու
Հասարակություն
Ապրիլի 14-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր:
Համաձայն ծրագրի համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաեւ բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից