Քարդաշյան - Ուեսթ աստղային զույգի հաջորդ կանգառը կլինի սիրո մայրաքաղաք Փարիզը
Այլ
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ընտանիքի հետ մեկնել են պատմական քաղաք Երուսաղեմից, որտեղ Սրբոց Հակոբյաց մայրավանքում ապրիլի 13-ին տեղի էր ունեցել զույգի երկամյա դստեր մկրտության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղոդրմամբ' ամերիկահայ հեռուստաաստղը Թվիթեր սոցիալական ցանցի միկրոբլոգում հրաժեշտ է տվել Սուր բ երկրին և լուսանկար տեղադրել Երուսաղեմից: «Հաջողություն, Երուսաղեմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Star Tribune կայքի փոխանցմամբ' Քարդաշյան - Ուեսթ աստղային զույգի հաջորդ կանգառը կլինի սիրո մայրաքաղաք Փարիզը: Քլոե Քարդաշյանը վերադարձել է ԱՄՆ:
Երուսաղեմում Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ այցելել է Սուրբ Հարության տաճար և քրիստոնեական այլ տեսարժան վայրեր: Իսկ երեկոյան ընթրել Երուսաղեմի քաղաքապետի հետ:
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով' այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր' այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի դափնեկիր Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից