Ռումինիայում ցանկանում են փոխել պետական դրոշի տեսքը
Աշխարհ
Ռումինիայի խորհրդարանի Ազգային-լիբերալ կուսակցության պատգամավորները հանդես են եկել պետական դրոշը փոխելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրոշի կենտրոնում հավելել պետական զինանշանը և արքայական թագը: Այս մասին տեղեկացնում է uazmi.net-ը:
Օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի կողմից:
«Քանի որ ներկայումս անցկացվում են Սահմանադրության փոփոխության շուրջ համազգային քննարկումներ, մենք առաջարկում ենք փոխել երկրի պետական դրոշը՝ դեղին ֆոնին հավելելով պետական զինանշանը և արքայական թագը»,- ասել է պատգամավոր Գրիգորե Կրեչունեսկուն:
Պատգամավորները փաստարկում են պետական դրոշի փոփոխության գաղափարը նրանով, որ դրոշը, զինանշանը և գահը խորհրդանշում են ռումինացի ժողովրդի պատմության բոլոր փուլերը:
Ռումինիայի դրոշն այժմ իրենից ներկայացնում է երեք հավասար ուղղահայաց շերտ (կապույտ, դեղին, կարմիր):


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից