Ադրբեջանն արգելք է դրել Թուրքիայից թռչնամսի ներմուծման վրա
Աշխարհ
Ադրբեջանի պետական անասնաբուժական ծառայությունն արգելել է թռչնամսի ներմուծումը թուրքական մի շարք շրջաններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանական կողմի նման որոշման պատճառն այն է, որ թուրքական մի շարք շրջաններում վերջին շրջանում շատացել են թռչնագրիպի H5N1 վարակով կենդանիների անկման դեպքերը: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պետական անասնաբուժական ծառայության որոշմամբ' մայիսի 5-ից արգելվում է թռչնամսի ներմուծումը թուրքական Բալըքեսիր, Քյութահիա, Բուրսա, Իզմիթ, Բանդըրմա, Չանաքքալե, Աքհիսար և Մանիսա քաղաքներից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից