ԵՄ-ն Իրանի հետ բանակցությունները կվերսկսի մայիսի 12-ին Վիեննայում
Աշխարհ
«Վեցյակը» ներկայացնող Իրանի և ԵՄ քաղաքական տնօրեններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակեն մայիսի 12-ին, Վիեննայում: Այս մասին հաղորդվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մայիսի 15-ին նրանց կմիանան «վեցյակի» քաղաքական տնօրենները:
«ԵՄ քաղաքական տնօրեն Հելգա Շմիտդը և Իրանի ԱԳ փոխնախարարներ Աբաս Արաքչին ու Մաջիդ Թահթ-Ռավանչին Վիեննայում աշխատանքները կվերսկսեն մայիսի 12-ին: Ապա մայիսի 15-ին նրանց կմիանան «վեցյակի» քաղաքական տնօրենները»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Վիեննայում ԵՄ-ի և Իրանի քաղաքական տնօրենները կշարունակեն Իրանի հետ եզրափակիչ համաձայնագրի հիմնական տեքստի նախագծի ուղղությամբ աշխատանքները, որը կհիմնվի ապրիլի 2-ին Լոզանում համաձայնեցված առանցքային կետերի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից