ԱՄՆ-ը 20 մլն դոլար պարգև է խոստացել «Իսլամական պետության» պարագլուխների վերաբերյալ տեղեկատվության համար
Աշխարհ
ԱՄՆ-ը 20 մլն դոլար պարգև է խոստացել «Իսլամական պետության» չորս պարագլուխների վերաբերյալ տեղեկատվության համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը պատրաստ է 7 մլն դոլար վճարել Իրաքում ԻՊ-ի ղեկավարներից մեկի՝ Աբդ Ռահման Մուստաֆա Կադուլիի մասին տեղեկություններ տրամադրելու համար, 5 մլն դոլար՝ վրացի նախկին զինծառայող Թարխան Բատիրաշվիլիի (հայտնի է որպես Ումար աշ Շիշանի) վերաբերյալ տեղեկատվության համար, որը գործում է Սիրիայի հյուսիսում, և նույնքան էլ՝ խմբավորման պաշտոնական «մամուլի քարտուղարի»՝ Աբու Մուհամեդ Ադնանի մասին տեղեկատվության համար:
ԱՄՆ-ը ևս 3 մլն դոլար պատրաստ է վճարել Թարիք բեն Թահար բեն Ֆալիհ Ավանի Հարզիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց, որը ղեկավարում է թուրք-սիրիական սահմանում գործող զինյալների խումբը:
Ավելի վաղ Թարխան Բատիրաշվիլին ու ևս 11 մարդ ԱՄՆ-ի պատժիչ «սև ցուցակում» էին ներառվել ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից