Ստամբուլում հրեաներին մասին ռասիստական գրառումներ են արվել
Աշխարհ
Ստամուլի Գազիօսմանփաշա շրջանում տարբեր շինությունների պատերին հրեաների նկատմամբ խտրական հայտարարություններ են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատերին գրված, փակցված հայտարարություններն ունեցել են հետևյալ բովանդակությունը. «Հրեաների և խոզերի համար արգելված տարածք», «Հրեաները չեն կարող այստեղ կայանել», «Ազատ Պաղեստին, թող ազգդ չորանա, մարդասպան հրեա»:
Թե ովքեր են նման գրությունների հեղինակները, դեռևս հայտնի չէ: Գազիօսմանփաշայի բնակիչները հայտնել են, որ նման գրություններն ի հայտ են եկել վերջին շրջանում: Ու քանի որ թաղամասում հրեաներ գրեթե չեն բնակվում, նրանք կատարվածը պայմանավորել են քաղաքական դրդապատճառներով և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից