PEN մրցանակը շնորհվել է Խադիջա Իսմայլովային
Աշխարհ
Մայիսի 5-ին Նյու Յորքում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայլովային է հանձնվել PEN ամերիկյան կենտրոնի մամուլի ազատության հեղինակավոր մրցանակը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսմայլովան չի կարողացել անձամբ ստանալ մրցանակը, քանի որ Ադրբեջանում կալանքի տակ է: Նրա փոխարեն մրցանակը ստացել է ադրբեջանցի գրող Էմին Միլին, ով նույնպես ձերբակալվել է 2009 թվականին իշխանության մասին իր քննադատական հայացքների համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան