Ենթասպա Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՊՆ-ին պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար
Աշխարհ
Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:
«Դանիելյանն ու նրա 3 հանցակիցը մեղավոր են ճանաչվել: Դատավճռի հրապարակման գործընթացը դատական գործի մեծ ծավալի պատճառով տևելու է առնվազն 2 օր»,- նշել են մամուլի ծառայությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դանիելյանի հանցակիցներից մեկը նրա կինն է` Քրիստինա Իվանովան, իսկ մյուս 2-ը` գործարարներ Իգոր Գանիչևն ու Սվետլանա Սավինան: «Եռյակի» հասցրած վնասի չափը գնահատվել է 3 մլրդ ռուբլի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից