Այսօր Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են
Աշխարհ
Այսօր` մայիսի 7-ին, Մեծ Բրիտանիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն կառավարության կազմը և երկրի քաղաքական կուրսն` առաջիկա հինգ տարվա համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Վերլուծաբաններն այս ընտրությունները վերջին 70 տարվա ընթացքում ամենաանկանխատեսելին են համարում: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ երկրի երկու առաջատար կուսակցություններից ոչ մեկը չի կարող միանշանակ հաղթանակ տոնել:
Սպասվում է, որ նման իրավիճակում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ստիպված կլինեն վարել երկարատև ու տանջալից բանակցություններ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան