Դոնբասում սկսել են աշխատել միջազգային տեսուչները
Աշխարհ
Ուկրաինայի հարավ-արևելքում աշխատանքի է ձեռնամուխ եղել տեսուչների միջազգային խումբը, որը գլխավորում են դանիացի մասնագետները: Խմբի կազմում ընդգրկվել են նաև Կանադայի, Լեհաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Facebook-ում Հակաահաբեկչական գործողության (պաշտոնապես այդպես են անվանվում երկրի արևելքում իրականացվող ռազմական գործողությունները) էջում:
«Երկու շաբաթվա ընթացքում զինվորական պատվիրակության փորձագետները կուսումնասիրեն Ուկրաինայի սոցիալ-քաղաքական իրադրությունը՝ երկրի հարավ-արևելքում ստեղծված ճգնաժամային իրադրությունից դուրս գալու ուղիներ գտնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, մասնագետներն իրենց աշխատանքն սկսել են Կրամատորսկից:
Աշխատանքի արդյունքների հիման վրա տեսուչները կկազմեն հաշվետվություն, որը կներկայացվի ԵԱՀԿ-ի մասնակից երկրներին: «Այդ միջոցառումների նպատակն է օտարերկրյա մասնագետներին հնարավորություն ընձեռել ստանալու ՀԱԳ-ի գոտում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ պատկերը»,- նշել են շտաբում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից