Եմենը ՄԱԿ-ին կոչ է արել ցամաքային զորքեր մտցնել երկիր
Աշխարհ
ՄԱԿ-ում Եմենի մշտական ներկայացուցիչ Խալեդ Ալ-Յեմանին նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կարճ ժամկետներում երկիր ցամաքային զորքեր մտցնելու խնդրանքով: Նա նման խնդրանքը պարզաբանել է երկիրը փրկելու ցանկությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հստակեցվում է, որ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է նախևառաջ Ադեն և Թաիզ քաղաքներում:
Եմենի մշտական ներկայացուցիչը նաև կոչ է արել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել «անպաշտպան ժողովրդի հանդեպ բարբարոսական խախտումների վրա»:
ՄԱԿ ԱԽ-ն դեռևս չի ծրագրում որևէ գործողություններ ձեռնարկել՝ կապված խնդրանքի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից