Պենտագոնը մոտակա օրերին կանցնի սիրիական ընդդիմության զինվորական նախապատրաստմանը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այս շաբաթվա ընթացքում մտադիր է սկսել սիրիական ընդդիմության զինվորական նախապատրաստման ծրագրի իրագործումը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Համաձայն Պենտագոնի աղբյուրների՝ խոսքը «սիրիացի չափավոր ապստամբների մասին է»: Ինչպես սպասվում է, նրանց կմարզեն Թուրքիայի և Հորդանանի ճամբարներում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին ավելի լավ նախապատրաստելու համար:
Նշվում է, որ «ԱՄՆ առաջին 400 զինվորական տեսուչներն արդեն ժամանել են այդ երկու երկրներ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից