ԱՄՆ-ում կինը ոստիկանություն է կանչել պիցցայի առաքման հավելվածի միջոցով (տեսանյութ)
Աշխարհ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում կինը ոստիկանություն է կանչել պիցցայի առաքման հավելվածի միջոցով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամուսինը նրան սպառնացել է դանակով: Այս մասին հայտնում է ABC News-ը:
25-ամյա Շերիլ Տրեդուեյը լրջորեն վիճել է իր երեք երեխաների 26-ամյա հոր հետ: Էթան Նիկերսոնը խլել է նրանից հեռախոսն ու սկսել սպառնալ դանակով:
Տևական վեճից հետո նրան հաջողվել է համոզել Նիկերսոնին, որ երեխաները ցանկանում են ուտել և պետք է պիցցա պատվիրել, քանի որ տանից դուրս գալ չէր կարելի: Հավելվածում նա թողել է 911hostagehelp (ոստիկանություն, պատանդ, օգնեցեք) հաղորդագրությունը, որը նկատվել է Pizza Hut-ի աշխատակիցների կողմից:
«Արդեն 28 տարի աշխատում եմ այստեղ և երբեք նման բան չեմ տեսել: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանություն»,- ասել է ռեստորանի մենեջեր Քենդի Հեմիլթոնը:
Երբ ոստիկանները եկել են տուն, կնոջը հաջողվել է փախչել երեխաներից մեկի հետ:
Նիկերսոնի դեմ առաջադրվել է զենքով հարձակման, առևանգման ու արդարադատության մարմինների ժամանմանը խոչընդոտելու մեղադրանքներ:
ABC Breaking US News | ABC Politics News


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից