Բիլ Գեյթսը բուժհիմնարկների ցանց կկառուցի Աֆրիկայում և Ասիայում
Աշխարհ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել Է Ասիայի և Աֆրիկայի երկրներում բժշկական հիմնարկների ցանց կառուցելու պլանների մասին՝ երեխաների մահացության նվազեցման և Էբոլայի նման համաճարակների կանխման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանել Է Գեյթսը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ, վեց բուժհիմնարկները կհավաքեն հիվանդությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ համաճարակը վաղ փուլում կասեցնելու, ինչպես նաև օպերատիվ կերպով պատվաստանյութեր պատրաստելու համար:
Gates Foundation ընկերությունը պլանավորում Է 75 միլիոն դոլար մեկնարկային գումար ներդնել այդ հատուկ բուժկենտրոնների ֆինանսավորման նպատակով, որոնք նախատեսված կլինեն հիվանդությունների մոնիթորինգի համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից