Միխայիլ Գալուստյանը մինչև ուղնուծուծն իրեն հայ է զգում (տեսանյութ)
Աշխարհ
Հայտնի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ին տված հարցազրույցում պատմել է իր ընտանիքի պատմությունը:
Նշան (Միշա) Գալուստյանը մեծացել է համշենահայերի մեծ ընտանիքում: Նա պատմել է, որ իր պապը՝ Միշան, ունեցել է 12 եղբայր և 3 քույր, ինչը համարվում էր ընտանիքի գլխավոր հարստությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Գալուստյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում՝ նա «մինչև ուղն ու ծուծն իրեն հայ է զգում»: Իսկ հումորի զգացումը նա համարում է «հայկական» այն հատկանիշը, որն օգնեց դժվարություններն անցած ժողովրդին չկորցնել լավատեսությունը և սերը կյանքի հանդեպ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան