Պեսկովը հայտարարել է Պուտինի և Քերիի հնարավոր հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սոչի այցի պաշտոնական հաստատմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել, որ եթե Քերին Սոչի այցելի՝ նրա հետ կարող է հանդիպում ունենալ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա դեռ միայն խոսակցությունների մակարդակով է: Պետք է սպասել պաշտոնական հաստատման: Եթե դա պաշտոնապես հաստատվի, ապա այն պետք չէ բացառել»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան