Պենտագոնը կառավարության գումարները ծախսում է խաղամոլության և մեծահասակների համար զվարճանքների վրա. CNN
Աշխարհ
Պենտագոնի աշխատակիցները կառավարության վարկային քարտերն օգտագործել են իրենց անձնական ծասերը հոգալու համար, ինչպես նաև խաղատներում և մեծահասակների համար նախատեսված հաստատություններում: Այս մասին է հաղորդում CNN-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության պաշտոնյաներին:
Նշվում է, որ նախարարության աշխատակիցները գրեթե 1 միլիոն դոլար են ծախսել խաղատներում և 96 հազար դոլար՝ «մեծահասակների համար նախատեսված ժամանցային հաստատություններում»:
«Ակնհայտ է, որ այդ անձանց վարքագիծը չի համապատասխանում մեր արժեքներին»,- մեկնաբանել է ռազմական պաշտոնյան:
Պաշտոնյան ավելացրել է նաև, որ քարտերի օգտագործման կանոնները խախտելու դեպքերում կարգապահական միջոցներ են կիրառվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից