Պուտինը մայիսի 9-ի նախաշեմին կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարներին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 8-ին, ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, ովքեր Մոսկվա են ժամանել Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախատոնական հանդիպմանն իրենց ներկայությունը հաստատել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ոչ բոլոր ղեկավարները կարող են մասնակցել հանդիպմանը՝ «խիտ գրաֆիկի պատճառով»: Մոսկվա չի ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից