Դևիդ Քեմերոնը վերընտրվել է բրիտանական խորհրդարանում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահպանել է իր տեղը խորհրդարանում: Նա առաջադրվել էր Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի շրջանից` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
650 ընտրատարածքների 50 տոկոսի արդյունքներով` փոքր տարբերությամբ առաջատար է Լեյբորիստական կուսակցությունը: Լեյբորիստներին հաջողվել է նվաճել 135 մանդատ, մինչդեռ պահպանողականներին` 115:
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկմամբ` Շոտլանդիայի ազգային կուսակցությունը նվաճել է 50, լիբերալ-դեմոկրատները` 6, Անկախություն կուսակցությունը` 1, այլ կուսակցություններ` 19 մանդատ:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 65.3 տոկոս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից