Սպանվել է Charlie Hebdo-ի վրա հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրած «Ալ-Քաիդա»-ի առաջնորդը
Աշխարհ
Ըստ «Ալ-Քաիդան Եմենում» իսլամիստական խմբավորման հաղորդագրության՝ ամերիկյան անօդաչու սարքավորման հրթիռային հարվածի արդյունքում զոհվել է Նասեր էլ Անսին, ով իր վրա էր վերցրել ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի վրա հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է BBC-ն:
Խմբավորման կայքում, սակայն, ասվում է, որ Նասեր էլ Անսին զոհվել է դեռևս ապրիլին, Մուքալա նավահանգստային քաղաքում:
Հինգշաբթի օրն ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը չի հաստատել վերոնշյալ տեղեկությունը:
«Ես չեմ կարող ստույգ պատասխան տալ կոնկրետ ռմբակոծման հետ կապված»,- ասել է նա` պատճառաբանելով «անվտանգության պատկերացումները»:
Ընդհանուր առմամբ, նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել «Եմենում Ալ-Քաիդա»-ի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից