Վրաստանը խնդրում է ԵՄ-ին՝ Ռիգայի գագաթնաժողովում ճանաչել երկրի եվրոպական հեռանկարը
Աշխարհ
Վրաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Բրյուսել, որում հույս է հայտնել, որ Եվրամիության Ռիգայի գագաթնաժողովում կճանաչվի երկրի եվրահեռանկարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նամակն ուղարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունով: Վրաստանի կողմից նամակն ստորագրել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Նամակը հրապարակել է հանրապետության ԱԳ նախարարությունը:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21-22-ին տեղի է ունենալու Ռիգայում: Թբիլիսիում հուսով են, որ գագաթնաժողովում որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի մասին:
«Հույս ենք հայտնում, որ Վրաստանի եվրոպական հեռանկարը կճանաչվի և, որ ամենագլխավորն է, կարևոր առաջընթաց կարձանագրվի այցագրային ռեժիմի ազատականացման տեսանկյունից»,- ասված է նամակում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրի ղեկավարները նաև գրում են, որ այցագրային ռեժիմի ազատականացումը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում ապրող բնակչությանը ցույց կտա՝ ինչ օգուտ նրանք կարող են ստանալ Վրաստանի հետ վերաինտեգրաման արդյունքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից