«Պրոգրես» բեռնատար տիեզերանավն ընկել Է Խաղաղ օվկիանոսը
Աշխարհ
«Պրոգրես Մ-27Մ» բեռնատար տիեզերանավը Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասի վրա դադարեցրել է իր գոյությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Երևանի ժամանակով ժամը 06:04-ին «Պրոգրեսն» այրվել է մթնոլորտի խիտ շերտերում:
«Սոյուզ» հրթիռը «Պրոգրես» բեռնատար տիեզերանավով Ղազախստանի Բայկոնուրից մեկնարկել էր ապրիլի 28-ին:
Հրթիռի երրորդ աստիճանից տիեզերանավի անջատման ժամանակ Թռիչքների կառավարման կենտրոնն այլևս հեռուստաչափական տեղեկատվություն չի ստացել:
Տիեզերանավում եղել 2,5 տոննա բեռ, այդ թվում՝ 500 կիլոգրամ վառելիք, 50 կիլոգրամ օդ, 420 կիլոգրամ ջուր, ինչպես նաև թթվածնով բալոններ և սարքավորանք, ինչպես նաև ծախսի նյութեր:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից