Թեքսասի ահաբեկչությունը կազմակերպված չի եղել ԻՊ-ի կողմից. Պենտագոն
Աշխարհ
Ամերիկյան Թեքսաս նահանգում հրաձգությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված չի եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Շարունակվող հետաքննությունը ցույց է տալիս, որ Թեքսասի հրաձիգները հիացած են եղել ԻՊ-ով, բայց զինյալները նրանց չեն ղեկավարել»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարը` նշելով, որ դրանում մեծ տարբերություն կա:
Երկու մարդ կիրակի հրաձգություն էր իրականացրել Գարլենդի ավտոկայանատեղիում, որտեղ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսն էր տեղի ունենում: Նրանք վիրավորել էին անվտանգության աշխատակցի: Ոստիկանությունը սպանել էր երկու հարձակվողներին:
Ցուցահանդեսի մասնակիցները տարհանվել էին: Ավելի ուշ ԱՄՆ-ի ոստիկանությունը հաղորդել էր, որ հրաձիգներից մեկը եղել էր 30-ամյա Էլթոն Սիմփսոնը, իսկ մյուսը` 34-ամյա Նադիր Սուֆին:
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից