«Իսլամական պետությունը» մտադիր է ահաբեկչություններ իրականացնել Վենետիկում. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Իտալիայի ՆԳՆ աղբյուրների տվյալներով՝ ԻՊ-ն ծրագրում է ահաբեկչություններ իրականացնել «Մարգարտե ծովածոցերի» վրա: Այս մասին հայտնել է II Giornale պարբերականը:
Վենետիկը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների թիրախն է, հայտնում են Իտալիայի ՆԳՆ-ի` ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում գտնվող աղբյուրները: Ահաբեկիչների համար Ծովածոցում գտնվող քաղաքը թաքնվելու համար կատարյալ վայր է: Սակայն վտանգ է սպառնում ամբողջ Վենետո մարզին: 007-ի գործակալները բացատրում են, որ լարվածության մակարդակն աճում է իտալացի գրոհայինների՝ հայրենիք վերադառնալու պատճառով: Մասնավորապես, հետախուզական ծառայությունների օպերատիվ աշխատակիցները գնում են Ահմեդ Դուգհայիմի հետքերով, ով պատրաստվում է Ծովածոց վերադառնալ: Նա 2012-ից մարտնչել է Մերձավոր Արևելքում:
Հետախուզական ծառայությունները զբաղված են նաև Բաֆթիար Բրուկայի գլխավորած ալբանական խմբով: Բրուկան հետախուզվում է այս տարվա փետրվարին Տիրանայում 3 ահաբեկչությունների մասնակցության համար: Անցյալ տարի նրան տեսել են Վենետիկում, ուստի նա կարող է այնտեղ ևս ահաբեկչություն նախապատրաստել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից