Օբաման մայիսի 8-ը հայտարարել է Զինծառայողների ամուսիններին երախտագիտություն հայտնելու օր
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2015 թվականի մայիսի 8-ը, երբ երկրում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմում Եվրոպայում Հաղթանակի օրը, հայտարարել է Զինծառայողների ամուսիններին երախտագիտություն հայտնելու օր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«2015 թվականի մայիսի 8-ը հայտարարում եմ Զինծառայողների ամուսիններին երախտագիտություն հայտնելու օր: Կոչ եմ անում ԱՄՆ-ի ժողովրդին՝ պատշաճ արարողություններով և միջոցառումներով հարգել զինծառայողների ամուսիններին»,- ասված է Օբամայի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տունը:
Դրանում նշվում է, որ «զինծառայողների ընտանիքները ծառայում են նրանց հետ միասին և իրենց նվիրաբերում են Հայրենիքին ծառայելուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից