Բրիտանացին համալսարանն ավարտել է ընդունվելուց 35 տարի հետո
Աշխարհ
Բրիտանացի թոշակառու Ռեյ Ռեդիկը համալսարանն ավարտել Է ընդունվելուց 35 տարի հետո: Արևմտյան Սուսեքսի կոմսության 67-ամյա բնակիչը բակալավրի աստիճանն ստացել Է Բրայթոն քաղաքում (Արևելյան Սուսեքսի կոմսություն) կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
1963 թվականին Ռեդիկը, որն այդ ժամանակ 15 տարեկան Էր, թողել Է դպրոցը և ընդունվել աշխատանքի: 1980 թվականին նա սկսել Է տնտեսագիտության դասընթաց ուսումնասիրել Բաց համալսարանում: Ուսումնառության վեց տարուց հետո նա որոշել Է ակադեմիական արձակուրդ վերցնել, որը ձգվել Է 23 տարի:
2009 թվականին վերադառնալով ուսման, բացի տնտեսագիտական գիտակարգերից, Ռեդիկը որոշել Է ուսումնասիրել նաև իսպաներեն:
Նա պատմել Է, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում հասցրել Է աշխատել հացթուխ և Թագավորական հրետանու հրաձիգ: Իր կարիերան Ռեդիկն սկսել Է վաճառողի պաշտոնից: «Ես թողեցի դպրոցը և սկսեցի առևտրով զբաղվել, ինչպես բանվոր դասակարգի ընտանիքներից շատերի տղաները»,- նշել Է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից