Օլանդը Փարիզում մասնակցել է Հաղթանակի օրվա հանդիսություններին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարգել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը՝ Փարիզի Հաղթական կամարի մոտ ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի շիրիմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դրանից հետո Օլանդը, ավանդույթի համաձայն, շփվել է Ֆրանսիայի զինված ուժերի վետերանների հետ, որոնք դրոշներով շարք էին կազմել հուշահամալիրից ոչ հեռու:
Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ տոնական հանդիսությունները մայիսի 8-ին սկսվել են Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ գեներալ Շառլ դե Գոլի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակ դնելով: Օլանդի հետ միասին արարողությանը մասնակցել են երկրի վարչապես Մանուել Վալսը, Ազգային ժողովի և Սենատի ղեկավարները, ինչպես նաև դե Գոլ ընտանիքի անդամները:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հանդիսություններին մասնակցում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը այցով ժամանել է Փարիզ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից