ԵՄ-ն Ուկրաինայի ևՎրաստանի համար չի հանի վիզային ռեժիմը Ռիգայի գագաթաժողովում. ԵՀ
Աշխարհ
Ռիգայում մայիսի 21-22-ը անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ն չի հանի վիզային ռեժիմը Ուկրաինայի ու Վրաստանի համար: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գիտենք, որ Ուկրաինան և Վրաստանը ցանկանում են հանել վիզային ռեժիմը, սակայն դա շատ հավակնոտ նպատակ է: Ինչպես ասվում է զեկույցում, դրա համար շատ բան է արվել, սակայն դեռ շատ բան էլ առջևում է»,- ասել է նա:
ԵՀ-ն մայիսի 8-ին զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ Ուկրաինան ու Վրաստանը զգալի առաջընթաց են գրանցել վիզային ռեժիմը հանելու ճանապարհին, սակայն երկու երկրներն էլ դեռ օրենսդրության փոփոխությունների հետ կապված պայմաններ պիտի կատարեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից