Օբաման դարձել է ԱՄՆ բոլոր նահանգները այցելած 4-րդ նախագահը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է երկրի 4-րդ նախագահը, ով նախագահության ընթացքում այցելել է ամերիկյան բոլոր` 50 նահանգները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջին նահանգը, որն այցելել է Օբաման իշխանության ղեկին գտնվելու 6.5 տարիներին, դարձել է Հարավային Դակոտան, որտեղ պետության ղեկավարը ելույթով է հանդես եկել Ուոթերթաուն քաղաքի քոլեջի ուսանողների առջև:
Այդ տարածաշրջանը համարվում է Հանրապետական կուսակցության պատվար և արդեն երկար տարիներ չի քվեարկել դեմոկրատների օգտին:
Ամերիկացի նախագահ Ռիչարդ Նիքսոնը, ով իշխանության ղեկին է եղել 1969-1974թթ., այցելել է ԱՄՆ բոլոր նահանգներն առնվազն 3 տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից