ԱՄՆ-ն «Ալ-Ջազիրայի» լրագրողին ներառել է ահաբեկիչների ցուցակում
Աշխարհ
ԱՄՆ իշխանություններն «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի հայտնի լրագրողներից մեկին՝ Ահմադ Մուաֆաք Զայդանին, ներառել են ենթադրյալ ահաբեկիչների ցուցակում՝ անվանելով նրան «Ալ-Քաիդայի» անդամ: Այս մասին հաղորդում է Interpect պորտալը` վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերը:
Փաստաթղթերի մեջ գտնվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության շնորհանդեսը: Սլայդներում կա նաև Զայդանի լուսանկարը և նրա մասին տեղեկություն՝ նշումով, թե նա «Ալ-Քաիդայի» և «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամ է:
ԱԱԳ-ն նման եզրակացությունների է հանգել SKYNET ծրագրի օգնությամբ ստացված տվյալների հիման վրա. ծրագիրը վերլուծում է հեռախոսազանգերի տվյալները և որոշում դրանց «կասկածելի բնույթը»: Զայդանի մասին հավաքված տվյալներն ԱԱԳ-ին թույլ է տվել եզրակացնել, որ նա «հավանաբար պատկանում է այն անձանց թվին, ովքեր կարող են կապեր ունենալ «Ալ-Քաիդայի» ղեկավարության հետ»:
Լրագրողը, սակայն, նման ենթադրությունները համարել է աբսուրդ և ճշմարտությունը խեղաթյուրող:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից