Եմենում 5-օրյա «մարդասիրական հրադադարը» կսկսվի մայիսի 12-ին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Եմենում հրադադարի 5-օրյա ռեժիմը կսկսվի մայիսի 12-ին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ժամանակավոր հրադադար հայտարարելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին հայտնի էր դարձել երեկ Ջոն Քերիի` Էր-Ռիադ այցի ժամանակ։ Այդ դադարի նպատակը բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելն է:
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը եմենցի հութիներին կոչ էին արել համաձայնել 5-օրյա «մարդասիրական հրադադարին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից