«Լրագրողներ առանց սահմաններին» քննադատել է ադրբեջանցի լրագրողի կալանքի երկարաձգումը
Աշխարհ
Լրագրողների իրավունքների խնդրով զբաղվող միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատել է ադրբեջանական դատարանի որոշումը՝ լրագրող Ռաուֆ Միրքադիրովին կալանքի տակ պահելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Միրքադիորվի ձերբակալությունը մեզ խորապես անհանգստացնում է: Կասկած չկա, որ կատարվածն ունի քաղաքական բնույթ: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հետապնդումներն ու ազատ արձակել այս լրագրողին»,- ասել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կնետրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը՝ անօրինական համարելով Միրքադիրովի կալանքի ժամկետի երկարաձգումը:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ՝ լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ: Ինքը՝ Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն: Լրագրողի կալանքի ժամկետը 2015 թվականի մայիսի 7-ին դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 4 ամսով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից