Պան Գի Մունը Պուտինի հետ կքննարկի Ռուսաստանի ավանդը Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել Սիրիայի ճգնաժամի կարգավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին հերթին կքննարկվի այն, թե ինչպես Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ կարող է նպաստել Սիրիայի հակամարտության կարգավորմանը», - ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` Սիրիայում արդեն հինգերորդ տարին է, ինչ տևում է հակամարտությունը, որի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, 12 մլն-ը` տուժել. «Այդ մարդիկ հրատապ մարդասիրական օգնության կարիքն ունեն: Ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է, ավելի քան 4 մլն մարդ փախստական է դարձել և ժամանակավոր ապաստան գտել փախստականների ճամբարներում, որոնք կազմակերպվել են հարևան երկրներում», - ասել է նա:
«Դա պետք է դադարեցվի: Պետք է լինի քաղաքական լուծում`Ժնևյան կոմյունիկեի հիման վրա», - ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Պան Գի Մունը նշել է, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերը շատ են, որոնց թվում Ուկրաինայում տիրող իրավիճակն է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից