Տեքսաս նահանգում պտտահողմի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Աշխարհ
Նվազագույնը մեկ մարդ է զոհվել եւ մի քանիսը վիրավորվել ամերիկյան Տեքսաս նահանգի հյուսիսում մոլեգնող պտտահողմերի հետեւանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ մեկ մարդ գտնվում է կրիտիկական վիճակում, եւս երկուսը վնասվածքներ են ստացել: Աղետը լուրջ վնաս է հասցրել նվազագույնը վեց շինության:
Համաձայն նահանգի հրշեջ ծառայության տվյալների, այս պահի իրականացվում է վնասի գնահատում, զոհերի եւ տուժածների թիվը կարող է աճել: Տեղեկացվում է, որ Ֆորտ-Ուերթ քաղաքին մոտենալու հետ փոթորիկն աստիճանաբար թուլանում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից