Մարոկկոյի բանակի F-16 կործանիչն անհետացել է Եմենում
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի՝ Մարոկկոյի F-16 կործանիչն անհայտ կորել է Եմենում: Այս մասին հաղորդել են Մարոկկոյի Թագավորական ռազմաօդային ուժերը, փոխանցում է Reuters-ը:
Ինքնաթիռը ներգրավված էր կոալիցիայի մարտական գործողություններում՝ ընդդեմ հութի ապստամբների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Եմենի ժողովրդին աղանդավորությունից փրկելու ցանկություն է հայտնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան