«Ղրիմի անեքսիան սպառնալիք է եվրոպական խաղաղությանը». Մերկել
Աշխարհ
Մոսկվա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահություն է հայտնել, որ Ղրիմի անեքսիան, ինչպես նաև ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելքում սպառնալիք են եվրոպական խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտնել է կիրակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Ղրիմի հանցավոր և հակաիրավական անեքսիան, Ուկրաինայում ռազմական գործողությունները լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի և Գերմանիայի համագործակցությանը»,- ասել է Մերկելը:
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին` Ուկրաինայի շուրջ ճգնաժամի պատճառով: Նա Ռուսաստան է այցելել մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից