«Շոտլանդիայի անկախության կրկնակի հանրաքվե չի լինի». Քեմերոն
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախության մասին ևս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններոմ հաղթանակից հետո վարչապետը խոստացել է կատարել Շոտլանդիայի հանդեպ բոլոր պարտավորությունները` ուղղված լիազորությունների փոխանցմանը, սակայն հերքել է գաղափարը, թե շոտլանդացիները կարող են մոտ ապագայում ևս մեկ հանրաքվե անցկացնել:
«Ունեցել ենք հանրաքվե: Շոտլանդացիները վճռականորեն քվեարկել են Միացալ Թագավորությունում մնալու օգտին: Այլ հանրաքվե չի կանխատեսվում»,- հայտարարել է Քեմերոնը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան