Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել. կկայանա երկրորդ փուլ. Exit poll
Աշխարհ
Լեհաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում, համաձայն Exit poll-ի արդյունքների, հաղթողներ չեն եղել. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդան մի փոքր առավելությամբ առաջ է անցել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց:
Ըստ Exit poll-ի` Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 34.8%-ը, Կոմորովսկու օգտին` 32.2%-ը:
Լեհաստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կկայանա մայիսի 24-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից