Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Կուբա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է Հավանա` Կուբա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցի շրջանակում, որի ընթացքում պետք է հանդիպի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Համաձայն գործակալության տվյալների` ֆրանսիացի նախագահը Կուբայի մայրաքաղաքում կգտնվի ընդամենը 1 օր:
Ֆրանսուա Օլանդը դարձել է արևմտյան երկրներից առաջին առաջնորդը, ով Կուբա է ժամանել պաշտոնական այցով, ինչպես նաև Ֆրանսիայի առաջին նախագահը, ով երկիր է այցելել ավելի քան 100 տարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից