Մակեդոնիայում հատուկ գործողության ընթացքում 22 մարդ է մահացել, 37-ը՝ վիրավորվել
Աշխարհ
Ութ ոստիկան և առնվազն 14 ալբանացի է մահացել Մակեդոնիայի հյուսիսային Կումանովո քաղաքում զինված հանցավոր խմբավորման դեմ իրավապահ մարմինների հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է Deutsche Welle-ը:
Գրոհայինների թվում են եղել Կոսովոյից, Ալբանիայից և Մակեդոնիայից էթնիկ ալբանացիներ:
Ինչպես նշել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվո Կոտևսկին, 37 ոստիկան վիրավորվել է:
Իրավապահները կասկածում են, որ «ահաբեկչական խմբավորումը» պատրաստվում էր հարձակումներ գործել մի շարք պետական հաստատությունների վրա: Իրավապահ մարմիններում պնդում են, որ հանցագործներն ունեցել են մեծ քանակությամբ զենք:
Գրոհայինների դեմ հատուկ գործողությունը ոստիկանությունը սկսել է մայիսի 9-ի առավոտյան Կումանովոյի թաղամասերից մեկում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ ալբանացիներով: Տասնյակ բնակիչների անվտանգության նկատառումներով տեղափոխել են հատուկ ապաստարաններ: Ինչպես նշել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարար Գորդանա Յանկուլովսկայան, հանցավոր խմբավորումից առնվազն 20 մարդ հանձնվել է ոստիկանությանը, մնացածները դիմադրություն են ցույց տվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից